вторник, 31 января 2012 г.

Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի


Բազմաթիվ նամակներ եմ ստացել այս թեմայով, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ երեկվա բլեֆին: Ժողովուրդ ջան ֆեյսբուքը 2012 թվականի մարտին չի փակվելու: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում: Մի հավատացեք լրատվական կայքերի կողմից տարածվող ոչ ստույգ նորություններին, քանի որ հայտնի է, որ հայկական լրատվական կայքերի մեծամասնությունը զբաղվում են Copy Paste-ով: Բավական է մի արտասահմանյան հայտնի կայք մի հիմարություն գրի, հայկական կայքերը առանց ինֆորմացիան ճշտելու տեղադրում են իրենց մոտ՝ գրելով հետևյալ ծիծաղելի վերնագրերը

Ֆեյսբուքը կփակվի մարդին
Ֆեյսբուքը քայքայում է Մարկի նյարդերը
Ցուկերբերգը հոգնել է կյանքից
Ցուկերբերգը հայտարարեց, որ փակելու է ֆեյսբուքը
Ֆեյսբուքը դուրս է եկել կառավարումից
Ցուկերբերգը ցանկանում է նորից սովորական մարդ դառնալ

Այստեղ զվարճալին այն է, որ լրատվական կայքերը այս տեղեկություն վերցրել են Weeklyworldnews.com կայքում ս.թ. մարտ ամսին տեղադրված գրառումից 
Ի պատասխան այս բոլոր հիմար արտահայտությունների, Ցուկերբերգը պաշտոնապես ֆեյսբուքի բլոգում գրել է, որ ամեն ինչ դեռ առջևում է:

0 Մեկնաբանություն::

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews