Показаны сообщения с ярлыком FACEBOOK. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком FACEBOOK. Показать все сообщения

среда, 1 февраля 2012 г.

Facebook-ը դատի է տվել Adscend Media-ին

0

Facebook-ը դատի է տվել Adscend Media–ին, որը like կոճակի միջոցով սպամ է տարածել սոցիալական ցանցի ներսում: Այս մասին գրում է Reuters-ը: 

Այս տեսակ խարդախությունն անվանում են clickjacking կամ likejacking, քանի որ սպամ են սկսում տարածել բոլոր այն մարդիկ, ովքեր like կոճակն են սեղմում:

Սպամը կայքում տարածվում էր հետևյալ կերպ. Օգտվողներից նամակ է տարածվում և այն կարդալու համար ստիպված սեղմում են like կոճակը:

Հղումը, որը ուղարկվում է սոցիալական ցանցի օգտատերերին, իրականում տեղեկություն կամ որևէ այլ բան իրենից չի ներկայացնում:

Ինչպես գրում է Газета.Ru-ն, Adscend Media ընկերությունն այս ճանապարհով աշխատել է 1,2 դոլար: 

Angry Birds-ը՝ շուտով Facebook-ում

0

Մեր ժամանակների բջջային (iOS, Android) խաղի՝ Angry Birds-ի հերոսը փետրվարի 14-ից կհայտնվի Facebook-ում: Այս մասին հաղորդում է Compulenta կայքը: 

Խաղի հիմնական մասն անվճար կլինի, սակայն ցանկության դեպքում հնարավորություն կտրվի դրամապանակից հանել 99 ցենտ և գնել նոր հնարավորություններ ու բոնուսներ: 

Ֆիննական Rovio ընկերությունը «Զայրացած թռչունները» շուկա է հանել 2009 թ. դեկտեմբերի 10-ին: Մեկ տարվա ընթացքում այն հավաքել է 50 մլն դոլար: 

вторник, 31 января 2012 г.

FACEBOOK-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

0

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է մի քանի տասնյակ «սոցիալական հավելվածներ», որոնք պատմում են օգտատերերի իրական կյանքում կատարված գործողությունների մասին: Նորույթի մասին հաղորդագրությունը հայտնվել է ընկերության պաշտոնական էջում: 

«Սոցիալական հավելվածը» երևում է օգտատերերի պրոֆիլում: Ցանցում իր ակտիվության մասին՝ լինի այն ֆիլմի դիտում կամ երաժշտություն լսում, հայտնվում է հաղորդագրություն: Նոր հավելվածները, որոնք ներկայացվել են հունվարի 19-ին, ընդլայնելու են գործողությունների շրջանակը, որը կարելի է պատմել ընկերներին, ներառյալ իրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները: 

Այսպես, Foodily հավելվածը օգտատերերին թույլ է տալու հրապարակել պատրաստված ճաշի մասին կամ կիսվել բաղադրատոմսով, իսկ Snooth-ով` համտեսել գինի: Ներկայացվել են նաև հավելվածներ զբոսաշրջիկների, բարեգործների, մարզիկների, ընթերցասերների, գնորդների համար: 

«Սոցիալական հավելվածներում» օգտատերերի գործողությունները երևում են նրա պրոֆիլում և իր վիրտուալ ընկերների նորությունների բլոգում: 2011 թվականի սեպտեմբերին Facebook-ը ներկայացրել էր էջի «կենսագրական» տեսքը, որտեղ օգտատերերն իրենց գործողությունները դասավորում են ըստ հերթականության: Նոր ինտերֆեյսը ստացել է Timeline անվանումը և բոլորին հասանելի է 2011 թվականի դեկտեմբերից:

Առաջին «սոցիալական հավելվածները» ներկայացվել են f8 կոնֆերանսի ժամանակ՝ 2011 թվականի սեպտեմբերին:  

Ֆեյսբուքը թերթի կրպակ չի, որ փակվի

0


Բազմաթիվ նամակներ եմ ստացել այս թեմայով, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ երեկվա բլեֆին: Ժողովուրդ ջան ֆեյսբուքը 2012 թվականի մարտին չի փակվելու: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի բլոգում: Մի հավատացեք լրատվական կայքերի կողմից տարածվող ոչ ստույգ նորություններին, քանի որ հայտնի է, որ հայկական լրատվական կայքերի մեծամասնությունը զբաղվում են Copy Paste-ով: Բավական է մի արտասահմանյան հայտնի կայք մի հիմարություն գրի, հայկական կայքերը առանց ինֆորմացիան ճշտելու տեղադրում են իրենց մոտ՝ գրելով հետևյալ ծիծաղելի վերնագրերը

Ֆեյսբուքը կփակվի մարդին
Ֆեյսբուքը քայքայում է Մարկի նյարդերը
Ցուկերբերգը հոգնել է կյանքից
Ցուկերբերգը հայտարարեց, որ փակելու է ֆեյսբուքը
Ֆեյսբուքը դուրս է եկել կառավարումից
Ցուկերբերգը ցանկանում է նորից սովորական մարդ դառնալ

Այստեղ զվարճալին այն է, որ լրատվական կայքերը այս տեղեկություն վերցրել են Weeklyworldnews.com կայքում ս.թ. մարտ ամսին տեղադրված գրառումից 
Ի պատասխան այս բոլոր հիմար արտահայտությունների, Ցուկերբերգը պաշտոնապես ֆեյսբուքի բլոգում գրել է, որ ամեն ինչ դեռ առջևում է:

FACEBOOK-Ի ՆՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ՝ «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ», «ԿԱՐԴԱՑԵԼ ԵՄ», «ԼՍԵԼ ԵՄ», «ԴԻՏԵԼ ԵՄ»

0


Facebook սոցիալական ցանցում պատրաստվում են նոր մեդիա գործիքներ մտցնել, որոնցից են` Read («Կարդացել եմ»), Listened («Լսել եմ»), Watched («Դիտել եմ»), Want («Ցանկանում եմ»): Այս մասին հաղորդում է TechCrunch կայքը:
Կայքի տեղեկություններով` պաշտոնական շնորհանդեսը կլինի առաջիկա հինգշաբթի օրը Facebook-ի հեղինակների համաժողովի ընթացքում: Հենց այդ օրը սոցցանցի ղեկավարությունը կգործարկի նոր տեսա- և ձայնապլատֆորմ: Նախատեսվում է, որ նոր գործիքներից Read-ը («Կարդացել եմ»), Listened-ը («Լսել եմ»), Watched-ը («Դիտել եմ») լինելու են մեդիապլատֆորմի մի մասը:
Փորձագետները նշում են, որ այս մեդիապլատֆորմի գործարկումից հետո այն բոլոր հնարավորություններն ունի դառնալու նոր սերնդի լիակատար հեռուստա- և ռադիոընկերություն
:


ԻՆՉՊԵՍ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՆՎՃԱՐ SMS FACEBOOK-ՈՎ

0

Այժմ իմ շնորհիվ Ֆեյսբուքի նոր հավելումի, հնարավոր է ուղարկել SMS ցանկացած երկիր ԱՆՎՃԱՐ։ Դրա համար՝


1. Մտնում ենք Այստեղ
2. Եթե դուք առաջին անգամն եք այստեղ, ապա ընդունեք, որպեսզի այն ավելանա Ձեր հավելումների մեջ։
3. Լրացրեք դաշտերը, և ուղարկեք



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews