вторник, 31 января 2012 г.

FACEBOOK-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է մի քանի տասնյակ «սոցիալական հավելվածներ», որոնք պատմում են օգտատերերի իրական կյանքում կատարված գործողությունների մասին: Նորույթի մասին հաղորդագրությունը հայտնվել է ընկերության պաշտոնական էջում: 

«Սոցիալական հավելվածը» երևում է օգտատերերի պրոֆիլում: Ցանցում իր ակտիվության մասին՝ լինի այն ֆիլմի դիտում կամ երաժշտություն լսում, հայտնվում է հաղորդագրություն: Նոր հավելվածները, որոնք ներկայացվել են հունվարի 19-ին, ընդլայնելու են գործողությունների շրջանակը, որը կարելի է պատմել ընկերներին, ներառյալ իրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները: 

Այսպես, Foodily հավելվածը օգտատերերին թույլ է տալու հրապարակել պատրաստված ճաշի մասին կամ կիսվել բաղադրատոմսով, իսկ Snooth-ով` համտեսել գինի: Ներկայացվել են նաև հավելվածներ զբոսաշրջիկների, բարեգործների, մարզիկների, ընթերցասերների, գնորդների համար: 

«Սոցիալական հավելվածներում» օգտատերերի գործողությունները երևում են նրա պրոֆիլում և իր վիրտուալ ընկերների նորությունների բլոգում: 2011 թվականի սեպտեմբերին Facebook-ը ներկայացրել էր էջի «կենսագրական» տեսքը, որտեղ օգտատերերն իրենց գործողությունները դասավորում են ըստ հերթականության: Նոր ինտերֆեյսը ստացել է Timeline անվանումը և բոլորին հասանելի է 2011 թվականի դեկտեմբերից:

Առաջին «սոցիալական հավելվածները» ներկայացվել են f8 կոնֆերանսի ժամանակ՝ 2011 թվականի սեպտեմբերին:  

0 Մեկնաբանություն::

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews