вторник, 31 января 2012 г.

GOOGLE+-Ն ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆՁԵՌԻ

Google ընկերության սոցիալական ցանցի օգտատերերն այժմ այլ մարդկանց հետ կարող են խոսակցություն սկսել հենց փնտրման արդյունքների միջոցով: Google+-ում հատուկ թեմա փնտրելու ժամանակ բացվում է մեկ այլ պատուհան, որը կոչվում է «միացիր քննարկմանը», որտեղ դուք կարող եք ձեր ընկերների հետ խոսել տվյալ թեմայի վերաբերյալ:

CNET News-ը հաղորդում է, որ այնուհետ ձեր գրած մեկնաբանությունները հայտնվում են Google+-ի թարմացվող բովանդակությունում, որտեղ և այլ մարդիկ կարող են տեսնել այն և միանալ քննարկմանը: Մյուս բովանդակության նման դուք կարող եք ձեր մեկնաբանությունները տեսանելի դարձնել սոցիալական ցանցի բոլոր օգտատերերի համար կամ ընտրել ձեր հատուկ խմբերից մեկը: Ձեր մեկնաբանությունը կհայտնվի նաև Google+-ի փնտրման արդյունքներում, երբ այլ մարդիկ նույն թեմայի վերաբերյալ ինչ-որ նյութ փնտրեն:

Սոցիալական ցանցի ստեղծումից հետո ընկերությունն անընդհատ նորանոր ծառայություններ է ավելացնում, որոնք ընդհանուր առմամբ նպատակ ունեն Google+-ն առավել հզոր դարձնել և առավել շատ օգտատերեր ձեռք բերել:

0 Մեկնաբանություն::

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews