среда, 1 февраля 2012 г.

Դևիդ Գետան հայտնվել է Coca-Cola-ի շշերի վրա

Coca-Cola ընկերությունը թողարկել է Club Coke շշերի նոր հավաքածու` ֆրանսիացի պորդյուսեր և դիջեյ Դևիդ Գետայի նկարով: Այս մասին ասվում է Գետայի պաշտոնական կայքում: 

Շշերի ավանդական կարմիր ֆոնի վրա հայտնվել է Գետայի սև-սպիտակ լուսանկարը: Ալյումինե շիշը պատրաստվել է լուսարձակվող մասնիկներից, որպեսզի լույս տա մթության մեջ: Գետայի պատկերով շիշը հասանելի է լինելու միայն Ֆրանսիայում` Monoprix խանութների ցանցում և առանձին գիշերային ակումբներում: 

Ինչպես գրում է PopSopը, Գետայի պատկերով Club Coke սերիայի հավաքածուն հանրությանը ներկայացվել է հունվարի 28-ին` Կաննում NRJ ռադոիկայանի մրցանակաբաշխության ժամանակ: Գետան Coca-Cola-ի հետ գովազդային պայմանագիր է ստորագրել դեռ 2011 թվականին: Ընկերության հետ համագործակցության մասին Գետան թողարկելու է իր կյանքի վերաբերյալ Nothing But The Beat փաստագրական ֆիլմը: Ֆիլմը հովանավորելու է Burn էներգետիկ խմիչքը, որը նույնպես թողարկում է Coca-Cola-ն: 

Club Coke-ի սերիայի հավաքածուն Coca-Cola-ն թողարկում է 2005 թվականից: Բացի Գետայից, Club Coke-ի շշի վրա հայտնվել են երգիչ Միկան, Daft Punk և Justice խմբերը: Յուրաքանչյուր երաժշտի համար մշակվել է շշի սեփական դիզայն: 

0 Մեկնաբանություն::

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews