вторник, 31 января 2012 г.

GOOGLE-Ն ԱՅՍՈՒՀԵՏ ԿՏԵՂԵԿԱՑՆԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

0

Google ընկերությունը գործարկել է նոր` Public Alerts ծառայությունը, որը կտեղեկացնի ջրհեղեղների, երկրաշարժերի և այլ բնական աղետների մասին: Այս մասին հաղորդվում է Google-ի կորպորատիվ բլոգում:

Public Alerts ծառայության էջում կարելի է տեսնել քարտեզ, որում հատուկ նշաններով ցույց են տրվում ակտուալ տարերային աղետների գոտիները:

Ծառայության միջոցով օգտատերերը կարող են իրենց հետաքրքրող հարցումը ներկայացնել: Ընդ որում, ընդլայնված որոնումն իրականացվում է տարբեր չափորոշիչներով՝ ըստ տարերային աղետի տեսակի կամ եղանակային պայմանների, գտնվելու վայրի, ամսաթվի և այլն:

Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալ ԱՄՆ մթնոլորտային և օվկիանոսային հետազոտությունների ազգային վարչության, ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության և ԱՄՆ երկրաբանական ծառայության տրամադրած տեղեկատվությանը:

Public Alerts-ն այժմ փորձարկվում է, իսկ Google-ը նախատեսում է բացի ԱՄՆ-ից, ներգրավել այլ երկրների օդերևութաբանական ծառայությունները:  

GOOGLE+-Ն ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԸՆՁԵՌԻ

0

Google ընկերության սոցիալական ցանցի օգտատերերն այժմ այլ մարդկանց հետ կարող են խոսակցություն սկսել հենց փնտրման արդյունքների միջոցով: Google+-ում հատուկ թեմա փնտրելու ժամանակ բացվում է մեկ այլ պատուհան, որը կոչվում է «միացիր քննարկմանը», որտեղ դուք կարող եք ձեր ընկերների հետ խոսել տվյալ թեմայի վերաբերյալ:

CNET News-ը հաղորդում է, որ այնուհետ ձեր գրած մեկնաբանությունները հայտնվում են Google+-ի թարմացվող բովանդակությունում, որտեղ և այլ մարդիկ կարող են տեսնել այն և միանալ քննարկմանը: Մյուս բովանդակության նման դուք կարող եք ձեր մեկնաբանությունները տեսանելի դարձնել սոցիալական ցանցի բոլոր օգտատերերի համար կամ ընտրել ձեր հատուկ խմբերից մեկը: Ձեր մեկնաբանությունը կհայտնվի նաև Google+-ի փնտրման արդյունքներում, երբ այլ մարդիկ նույն թեմայի վերաբերյալ ինչ-որ նյութ փնտրեն:

Սոցիալական ցանցի ստեղծումից հետո ընկերությունն անընդհատ նորանոր ծառայություններ է ավելացնում, որոնք ընդհանուր առմամբ նպատակ ունեն Google+-ն առավել հզոր դարձնել և առավել շատ օգտատերեր ձեռք բերել:

Ձերբակալել են Snoop Dogg-ին

0

Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ռեփեր Snoop Dogg-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
40-ամյա ռեփերը ձերբակալվել է հանգստյան օրերին Տեխասում: Սահմանային ծառայությունները զննում են իրականացրել ռեփերի շրջագայությունների ավտոբուսում և զգացել են մարիխուանայի հոտը: Ոստիկանները ավտոբուսի սրահում հայտնաբերել են ոչ մեծ քանակությամբ թմրանյութ:
Սնուփը ընդունել է, որ մարիխուանան իրեն է պատկանում: Նրան ուղեկցել են ոստիկանատուն, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պահելու համար, ապա ազատ արձակվել: Այս գործով դատավարությունը նշանակվել է հունվարի 20-ին:
Նշեմ, որ ռեփերը առաջին անգամ չէ, որ ձերբակալվում է թմրանյութ պահելու համար:

Էլեկտրական քթանցք

0

Չէ որ այս ինչ եք ուզում. LED սենսորային է քթածակ եւ շնչառական արձագանքում թեթեւ մինչեւ յուրաքանչյուր անգամe xhaling.
Ճապոնական ինժեներ Akira Noda ստեղծել մի սարք, որը համատեղում senson շնչառական, կապույտ LED եւ էներգիայի մատակարարման. Երբ նա կարողացավ  սարքը սարքել փոքր  ինչ նրան բավարարում էր,իսկ հիմա նա սարքել է հետաքրքիր սարք որ ավելի լավ է աշխատում նրա քթում:Իսկապես Ճապոնացիները շատ խելացի են :

Նոր ֆունկցիաներ Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում

0


Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Ֆունկցիաներից մեկի շնորհիվ կարող եք մուտք գործել օդնոկլասնիկի կայք, բայց ձեր ընկերները չեն տեսնի, որ դուք կայքում եք: Այսինքն Ֆունցկիան ակտիվացնելու դեպքումСейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է


Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել: Եթե չեք ցանկանում բացել Ձեր պրոֆիլը, ապա խորհուրդ կտամ այս հնարքը չկիրառել:

Ակտիվացնելու համար
1.Սեղմեք այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет: Այնուհետև սեղմեք Сохранить:
Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել միշտ շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:

Flash ժամացույցներ

0


Շատ գեղեցիկ Ֆլեշ ժամացույցներ բջջային հեռախոսի էկրանի համար (447 հատ):

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews